Մեր Մասին

About Us
1998թ. հիմնադրվեց DIMEX ընկերությունը

Մեր Մասին

ԴԱՅՄԵՔՍ-ն առաջարկում է սուրհանդակային ծառայությունների լայն ընտրանի՝

  • ծանրոցների, իրերի էքսպրես առաքում աշխարհի ցանկացած երկիր,
  • բեռների էկոնոմ առաքում ԵՏՄ երկրների տարածքում,
  • առաքում ինտերնետ խանութների համար,
  • գովազդային նյութերի ներքաղաքային տարածում/բաժանում (directmail):

ԴԱՅՄԵՔՍ-ի գրասենյակն ապահովում է վերահսկում առաքման յուրաքանչյուր փուլում:

Հաշվի առնելով ժամանակակից տեխնոլոգիաների ներգրավման կարևորությունը մերօրյա բիզնեսում, ընկերությունը  ծառայությունների մի մասն առաջարկում է առցանց՝ հաճախորդների հետ կապն ավելի հեշտ և սահուն դարձնելու նպատակով:

Բեռների առաքումը առավելագույնս ապահով կազմակերպելու նպատակով DIMEX-ն անընդհատ կատարելագործում է առաքանիների փաթեթավորումները, ինչպես նաև ստեղծում փաթեթավորման նոր տեսակներ:

2151
Ամբողջ աշխարհով մեկ
25
Տարի ոլորտում
2000
Գոհունակ հաճախորդներ
6 պատճառ, թե ինչու ընտրել մեզ

Մեր առավելությունները

Առաքման գործընթացի վերահսկում
ԴԱՅՄԵՔՍ-ում մենք վերահսկում ենք առաքման գործընթացի յուրաքանչյուր քայլը՝ համոզվելով, որ ձեր բեռնափոխադրումները կատարվում են խնամքով և պրոֆեսիոնալիզմով:
Թափանցիկ գնագոյացում
Մեր գնագոյացման կառուցվածքը պարզ է և արդար, առանց թաքնված վճարների և անակնկալների: Դուք միշտ հստակ կիմանաք, թե ինչի համար եք վճարում:
Ժամանակին առաքում
Մենք առաջնորդվում ենք ճշտապահությամբ և ժամկետները խստորեն պահպանելու պատասխանատվությամբ:
24/7 առցանց աջակցություն
Մեր թիմը հասանելի է 24/7՝ օգնելու ձեզ ցանկացած հարցի կամ մտահոգության դեպքում:
Համաշխարհային լոգիստիկ գործընկեր
Ունենալով գործընկերների լայն ցանց և հզոր ներկայություն գլոբալ լոգիստիկ շուկայում՝ ԴԱՅՄԵՔՍ-ը ի վիճակի է արդյունավետ կառավարել և համակարգել միջսահմանային առաքումները:
Ապահովագրություն և երաշխիք
Մենք հասկանում ենք ձեր բեռը պաշտպանելու կարևորությունը: Այդ իսկ պատճառով մենք առաջարկում ենք ապահովագրություն և երաշխիք՝ ձեր ապրանքները հնարավոր ռիսկերից պաշտպանելու համար:
Scroll to Top
կգ․
սմ
սմ
սմ
Լրացուցիչ տեղեկություն
Առաքման ժամկետ Առաքման արժեք
օր